Մենք հրավիրում ենք ձեզ ճամփորդելու դեպի հինավուրց ՀԱՅԱՍՏԱՆ երկիր՝ Արարատյան դաշտավայր, որտեղ ձեր հայացքի առաջ կհառնեն բիբլիական Արարատը, առեղծվածային Արագածն ու հրաշալի Արա լեռը։ Այստեղ դուք կարող եք խաղողի այգիներով շրջապատված հյուրատան շքապատշգամբից վայելել նախաստեղծ բնության պատկերները, իսկ հյուրատանը ձեզ սպասում է այնպիսի միջավայր, որտեղ ձեզ հաճելի կլինի և՛ հանգստանալ, և՛ շփվել։ Այս ամենին գումարվում են հեծանվային տուրերը, հայկական ազգային խոհանոցի ուտեստները, գինիների համտեսն ու վարպետության դասերը։ ՀԱՄԵՑԵ՜Ք։

Choose Image

Հայկական գինիների համտես

Եվ տապանը նստեց յոթերորդ ամսին, ամսվա տասնյոթերորդ օրը, Արարատի լեռների վրա,
և <<Նոյը մշակեց հողը և խաղողի այգի տնկեց. եւ նա խմեց գինին ու հարբեց>>։
2007 թվականի սկզբին Եղեգնաձորի տարածաշրջանի Արենի գյուղի մոտ հնագիտական ​​պեղումները ապացուցեցին Աստվածաշնչից այս տողերի իրականությունը։ Հնագետները գինեգործության հետքեր են գտել հսկայական անոթների մեջ, որոնցում ժամանակին գինի և խաղողի հյութ էին պահում, ինչպես նաև խաղողի սերմեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 5-6-րդ դարերով:
Վերլուծությունները ցույց են տվել, որ դրանք Արենի խաղողի տեսակի սերմերն են, որը Հայաստանում ամենատարածված և հայկական գինիների արտադրության մեջ ամենապահանջվածն է։

2024թ․ գարնանը կարող եք համտեսել մեր աշխատանքի արդյունքը՝ հայկական էնդեմիկ արենիից և ոսկեհատից ստացված կարմիր և սպիտակ անապակ գինիները։
Գինու համտեսներ. Եկեք ճամփորդենք Հայաստանի գինիներով.

Choose Image

Ուտելիք

Նախաճաշեր / Ճաշեր / Ընթրիքներ


Ձեզ կծանոթացնենք հայկական խոհանոցի խոհարարական ավանդույթներին, որոնք սկիզբ են առել հին ժամանակներից և անփոփոխ են մնացել մի քանի հազարամյակ։

Choose Image

Հեծանվային շրջագայություններ

Հեծանվային շրջագայություններ
Մենք ձեզ կտրամադրենք սարքավորումներ, հեծանիվներ և ուղեկցող մեքենա։ Ձեր ճամփորդությունը կսկսվի մեր հյուրատնից մի բաժակ բուրավետ և կազդուրիչ սուրճով կամ թեյով հայկական քաղցրավենիքով:

1. Շրջայց «Էջմիածին-եկեղեցիների քաղաք».

Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն 301 թվականին։ Ըստ ավանդության Հայաստանի մկրտությունից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է ունեցել․ Տերը ոսկե մուրճով հարվածել է գետնին և սյան վրա փայլատակել է խաչը։ Տիրոջ մատնանշած վայրում կանգնեցվել է Հայաստանի գլխավոր տաճարը՝ Էջմիածնի Մայր տաճարը։ Էջմիածինը հայ եկեղեցու սիրտն է։ Տաճարի թանգարանում այցելուների համար բաց է եզակի մշակութային և պատմական ժառանգությունը՝ նիզակը, որը սպանեց Քրիստոսին, Նոյան տապանի մի կտոր, Սուրբ Ստեփանոսի մասունքները, Բարդուղիմեոս առաքյալի գավազանի մի մասնիկը և շատ ավելին: Էջմիածնում կան նաև այլ  եկեղեցիներ՝ Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ եկեղեցիները:
Տևողությունը՝ 2,5-3 ժամ (30-40 րոպե մինչև Էջմիածին, 1,5 ժամ էքսկուրսիա, 30-40 րոպե հետ): Ընդհանուր հեռավորությունը՝ 20-25 կմ:

2. Շրջայց «Մեծամոր, պատմահնագիտական ​​թանգարան».

Վաղ երկաթի դարաշրջանում (մ.թ.ա. XI–IX դդ.) Մեծամորը քաղաք էր։ Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի տարածքները զբաղեցրել են մոտ 100 հեկտար տարածք։ Բերդում կենտրոնացած էին բնակելի շենքեր, տաճարային համալիր՝ յոթ սրբավայրերով և արդյունաբերական համալիր։
Մեծամորի թանգարանում հավաքված և ցուցադրված է ավելի քան 27000 արտեֆակտ՝ արհեստագործական և ծիսական իրեր, հազվագյուտ մշակութային արժեքներ՝ պատրաստված ոսկուց, արծաթից, սաթից և կիսաթանկարժեք քարերից։ Մեծամորի համաշխարհային պատմական արժեքը պայմանավորված է նաև նրանով, որ այստեղ է գտնվում մ.թ.ա. 4-րդ հազարամյակի աշխարհում առաջին լավ պահպանված մետաղաձուլարանը, որտեղ մշակվել են պղինձ, բրոնզ և երկաթ։
Տևողությունը՝ (25-30 րոպե դեպի Մեծամոր, 1,5 ժամ՝ էքսկուրսիա, հետադարձ՝ 25-30 րոպե): Ընդհանուր հեռավորությունը՝ 15-20 կմ:

Choose Image

Վարպետության դասեր

- Խեցեգործություն
- Հայկական խոհանոցի ուտեստ
- Հին հայկական մանրանկարչություն

Գնացուցակ

Գինու համտեսի փաթեթ

Կարմիր և սպիտակ գինիների համտես - 6000 դրամ՝ անձը (ներառում է հյուրասիրություն գինու համար)

Հեծանվային տուրեր դեպի Էջմիածին և Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան։ 

Մինչև 4 անձ – 40 000 դրամ
5-10 անձ – 9 000դրամ՝ անձը,
11 և ավել՝ 8 000 դրամ՝ անձը:

Հասցե

Հայաստան, Արմավիրի մարզ, գյուղ Առատաշեն, Կոմիտասի փողոց 1/3

+374 95 218046

aratashenwinery@gmail.com