Փիլիսոփայություն
Կայուն զարգացումն այն հայեցակարգն է, որը դրվել է գիներանի ճանապարհորդության սկզբում դեպի խաղողագործություն և գինեգործություն։
Տեսլականը
Հիմնադիրների համոզմամբ միայն հայկական էնդեմիկ խաղողի, հայկական հողի ներուժի, նորարական տեխնոլոգիաների ու գինու ավանդույթների զուգորդությամբ կարելի է արտադրել միջազգային շուկայում մրցունակ հայկական գինիներ՝ ընտրելով կայուն զարգացման հայեցակարգը, որպես ապագայի տեսլական։
Կայուն զարգացում
Հենց սկզբից ձգտումը ներդաշնակ լինել շրջապատող բնության հետ բերել է վերականգնվողական գյուղատնտեսության ընտրությանը, որի հիմնական նպատակն է էկոհամակարգի բարելավումը, հողի առողջության և կենսաբազմազանության վերականգնումը։ Ընկերության համար սկզբունքային է խաղողի օրգանական աճեցումն ու մշակումը և դրա համար ուսումնասիրվում և ընտրվում են գյուղատնտեսությունը վարելու նոր ուղիներ, որոնց միջոցով կարելի է խնայել ու վերականգնել հողային եվ ջրային ռեսուրսները։ Գիներանում ներդրված են վերականգնվող գյուղատնտեսության բոլոր առավելությունները՝ կաթիլային ոռոգման, արևային էներգիայի համակարգերը, ջրամատակարարման և ջրահեռացման արդյունավետ համակարգերը, պերմակուլտուրաների մշակումը, որը ճիշտ ընտրված բույսերի միջոցով մինիմումի է հասցնում արհեստական պարարտացման անհրաժեշտությունը և ջրի օգտագործումը։