
Մեր պատմությունը
Ընտանեկան գիներանը հիմնադրվել է 2018 թվականին, Եղոյան ամուսինների կողմից, Արարատյան դաշտավայրի Առատաշեն գյուղում:

Սկիզբը
Ինչպես միշտ, ամեն ինչ սկսվեց սիրուց և երազանքից․ ստեղծել գինի՝ հայկական էնդեմիկ խաղողից, աճեցված հայրենի հողի վրա, որը դեռ հիշում է այն զգացմունքը, երբ որթատունկը լցվում է աստվածային նեկտարով՝ ներծծված սիրով և հիշողությամբ։ Ընտանեկան գիներանը հիմնադրվել է 2018 թվականին, Եղոյան ամուսինների կողմից, Արարատյան դաշտավայրի Առատաշեն գյուղում՝ հայտնի հնավայրի հարևանությյամբ, որտեղ հայտնաբերվել են 8000 տարվա հնություն ունեցող խաղողի կորիզներ։


Այսօր
Այսօր Aratashen Winery-ն հայկական էնդեմիկ խաղողի՝ Արենի և Ոսկեհատի օրինակելի այգիներ են, որոնք ընդլայնվում են ամեն տարի։
Գինու արտադրության ամբողջական շղթա․ խաղողի խնամքով քամումից մինչև գինու շշալցում՝ միավորելով հայկական գինեգործության հնագույն ժառանգությունը և արտադրության նորարարական մոտեցումները։
Եվ մեր աշխատանքի արդյունքը՝ SHUNCH գինին է, որը ներկայացված է հետևյալ կատեգորիաներում․
- Կարմիր (Արենի խաղողից) ու սպիտակ (Ոսկեհատ խաղողից)
- Փրփրուն գինիներ՝ (Ոսկեհատ խաղողից) շարմա մեթոդով, դասական շամպայնի մեթոդով