Գաստրոնոմիա
Մենք կպատմենք ձեզ հայկական խոհանոցի խոհարարական ավանդույթների և համերի մասին, որոնք ծագել են հնագույն ժամանակներից և անփոփոխ են մնում արդեն հազարավոր տարիներ:
Մեր խոհանոցը
Մեր ուտեստները մեր կյանքի և ներդաշնակության տեսլականն են, այս բուրավետ ու համեղ ուտեստները, որոնցում առատ են սեզոնային բանջարեղենն ու կանաչեղենը, որոնցով այնքան հայտնի է հայկական խոհանոցը, պատրաստված սիրով և հարգանքով մթերքների հանդեպ և իհարկե մեր հեղինակային մոտեցմամբ:
Միջավայրը
Ընկերական հավաքներ կամ գործնական հանդիպումներ, շնորհանդեսներ, ծննդյան օրեր կամ հարսանիքներ, մեր տարածքը նախագծված է այնպես, որ հարմարեցվի ձեր միջոցառմանը, և մեր թիմը կանի ամեն ինչ դրա հաջողությունն ապահովելու համար: Մենք առաջարկում ենք ձեզ մեր պանորամային տեռասները և կանաչ մարգագետինը, որը հիանալի տեսարաններ ունի Արարատ, Արագած, Արա լեռների և մեր երիտասարդ խաղողի այգիների վրա: Սա եզակի վայր է, որտեղ կարելի է փոխել միջավայրը և հանգստանալ: