Գինու համտես
Եթե ձեզ հետաքրքրում է համի փորձը, գինու պատրաստման գաղտնիքներն ու մտերմիկ զրույցը գինու գավաթի շուրջ, համեցեք մեր համտեսներին։
Ներառվում է
• Գինու համտես՝ ՇՈՒՆՇ/արենի և ՇՈՒնՇ/ ոսկեհատ
Համադրվում է մսի , պանիրների ու զեյթունի տեսականու հետ
• Տուր այգիներում և արտադրամասում
2 տեսակ գինիների համտես և խորտիկներ՝
անձը 6000֏
Տևողությունը՝
1-1,5 ժամ
Այգիների շրջայց
Մեր գեղեցիկ գիներանում մենք միշտ ուրախ ենք կիսել ձեզ հետ «աստվածային նեկտարի» հանդեպ մեր սերն ու ակնածանքը։ Եթե դուք նոր եք սկսում ձեր գինու փորձը, ապա առաջին կարևոր հայտնությունն է, որ չկա լավ գինի առանց որակյալ խաղողի։
Ահա թե ինչու, մեր համտեսն սկսվում է շրջայցից մեր գեղեցիկ այգիներում․ ոտքով, թե հեծանիվով, ընտրում եք ինքներդ։
Մեր արտադրությունը
Շրջայցը շարունակվելու է մեր արտադրամասում։ Դուք կբացահայտեք այս հրաշալի ըմպելիքի ստեղծման ողջ պատմությունը՝ սկսած խաղողի վազի մշակումից, մինչև հայտնվելը շշի մեջ և ձեր բաժակներում, կծանոթանաք խաղողագործության գործընթացներին և ժամանակակից գինիների արտադրության ավանդական մեթոդներին։
Համտեսի ընթացքում նաև կհամտեսեք մեր գիներանի առաջին գինիները՝ կարմիր «Շունչը» արենիից ու սպիտակ «Շունչը» ոսկեհատից։